ԻՀՀԿ-ն .հայ եւ .am վերին մակարդակի դոմենային անունների տիրույթների ռեգիստրն է: Գործում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի եւ կազմակերպության կանոնադրության հիման վրա:

Վարում է .հայ եւ .am դոմենային անունների տիրույթների տվյալների շտեմարանը՝ ICANN կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Դոմենային անունների գրանցման գործընթացն իրականացնում է հավատարմագրված Ռեգիստրարների միջոցով:

Լինելով ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի քարտուղարությունը՝ «Ինտերնետ հանրությունը» կազմակերպում է ամենամյա Ինտերնետ կառավարման համաժողովներ, Ինտերնետ կառավարման դպրոց:

«Ինտերնետ հանրության» հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է Հայաստանի Հանրապետությունում ինտերնետի զարգացումը խթանելուն։

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը համագործակցում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ փոխըմբռնման հուշագրի շրջանակում: