Հիմնական գործունեությունը

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն «.հայ» եւ «.am» դոմենները կառավարող կազմակերպությունն է։
ԻՀ ՀԿ-ն վարում է ազգային դոմենների ռեգիստրը՝ «.հայ» եւ «.am» տիրույթների տվյալների շտեմարանը՝ ICANN կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
Դոմենային անունների գրանցումը ԻՀ ՀԿ-ն իրականացնում է հավատարմագրված ռեգիստրար կազմակերպությունների միջոցով:

20230531_153507
Խելացի սարքերի նախագծման երեւանյան դասընթացի մասնակիցները ստացան վկայականներ
Ծրագրավորման հիմունքներ եւ խելացի սարքերի նախագծում ուսուցանող «Իրերի համացանց» երկամսյա դասընթացն...
top
Smart սարքերը ծառայում են որպես հաշմանդամների ներուժի կիրառման միջոց
Smart սարքերի կիրառման փորձն ընդլայնելու նպատակով՝ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված»...
arm_110441
«.հայ»-ի 7-ամյակը նշվում է երկու՝ «.հայ-ՆԵԹ» եւ «Վիքի.հայ» մրցույթներով
«Ինտերնետ հանրությունը»,  ի նշանավորումն  .հայ ազգային դոմենի գործարկման 7-րդ տարեդարձի՝ մայիսի...
arm110832
«.հայ»-ը 7-ամյակը նշում է զարգացման նոր ու աննախադեպ հնարավորություններով
Հայատառ ազգային դոմենը՝ .հայ-ը 7 տարեկան է։ 2016-ի մայիսի 5-ին գործարկված դոմենն արդեն ունի...
haynet
Համացանցում՝ .հայ-ի հետ. մրցույթ՝ 10-16 տարեկանների համար
Ազգային .հայ դոմենի տարեդարձի՝ մայիսի 5-ի առիթով այս տարի եւս «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն հայտարարում...

Հետեւեք մեզ նաեւ այս հարթակներում

Դոմենային անունների օգտագործման խախտումներ

Ինչպես գրանցել դոմեն «.հայ» եւ «.am» տիրույթում

  • Համոզվեք, որ ձեր նախընտրած դոմենը ազատ է ։
  • Ծանոթացեք «.am» եւ «.հայ» տիրույթում դոմենային անունների գրանցման քաղաքականությանը եւ տեխնիկական պահանջներին։
  • Ընտրեք Ռեգիստրարին՝ ներկայացված ցանկից։
  • Դոմենային անունը գրանցելու համար անցեք Ռեգիստրարի կայք կամ այցելեք գրասենյակ։
  • «.am» եւ «.հայ» տիրույթում դոմենային անունը գրանցվում է առնվազն 1 տարի ժամկետով, որը հետագայում հնարավոր է երկարաձգել՝ դոմենի գրանցման ժամկետի լրանալու պահին հաջորդած 45 օրում։

Ինտերնետի կառավարումը. միանալով միջազգային նախաձեռնությանը

ArmIGF–ն ամեն տարի գումարվող համաժողով է, որը համախմբում է պետական...

Միջազգային արշավ՝ ի նպաստ ՏՀՏ-ում աղջիկների ներգրավման

Girls in ICT-ն միջազգային արշավ է։ Կազմակերպվում է ամեն տարի։...

Թվային գրագիտության եւ անվտանգություն. հնարավորությունների դպրոց

ArmSIG-ն ամենամյա դասընթացների շարք է։ Սկզբում նախատեսված է եղել ուսանողների...

Գործընկերներ

«.am» ռեգիստրը՝ ի դեմս «Ինտերտնետ հանրություն» ՀԿ-ի, ccNSO-ի անդամ է 2005-ից։

Երկրի կոդի անունների աջակցության կազմակերպությունը (ccNSO) կառավարչական մարմին է եւ գործում է Հատկացված անունների ու համարների ինտերնետ կորպորացիայի (ICANN) կազմում։ 

ccNSO-ն համախմբում է ISO 3166-ի ցանկում ներառված աշխարհի տարբեր երկրների ավելի քան 170 ռեգիստր կառույցների` երկրի կոդի վերին մակարդակի դոմեններ կառավարողների (ccTLD): 

ccNSO-ն ստեղծվել է 2003-ին։ Այն հարթակ է տրամադրում  ccTLD կառավարիչներին՝ հանդիպելու եւ քննարկելու ռեգիստրներին հուզող համընդհանուր հարցերը, համագործակցելու տեխնիկական եւ լավագույն փորձի փոխանակման նպատակով։ 

ccNSO-ն կառավարչական խորհուրդը բաղկացած է 18 անդամներից, որոնցից 15-ն ընտրվում են ccNSO անդամ-երկրներից, 3-ին նշանակում է ICANN-ի ընտրող հանձնաժողովը։ 

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես վերին մակարդակի «.am» եւ «.հայ» տիրույթների կառավարիչ (ccTLD), 2004-ից CENTR-ի լիիրավ անդամ է։ 

Եվրոպական վերին մակարդակի դոմենների ռեգիստրների խորհուրդը (CENTR) համախմբում է եվրոպական երկրների դոմենների կառավարիչներին։ Այն ունի լիիրավ՝ 53 եւ ասոցացված 9 անդամ։ Նրանք պատասխանատու են ողջ աշխարհում գրանցված դոմենային անունների ավելի քան 80%-ի համար:

CENTR-ի նպատակն է խթանել ռեգիստրների՝ ccTLD-ների աշխատանքի որակի բարձրացումը, ինչի համար մշակում է համապատասխան չափորոշիչներ, նպաստում լավագույն փորձի տարածմանը: Խորհրդի լիիրավ անդամակցությունը բաց է դոմենների ռեգիստր վարող կազմակերպությունների, կորպորացիաների եւ անհատների համար։ 

Եվրոպական վերին մակարդակի դոմենների ռեգիստրների խորհրդի անդամ-երկրների կառավարիչները (ccTLD) անկախ են նաեւ տարբեր կանոնակարգերի ու գրանցման ընթացակարգերի առումով։ CENTR-ը հավաքում եւ փաստաթղթավորում է ccTLD ռեգիստրների փորձը, օժանդակում դրանց փոխանակմանը՝ տեխնիկական, գործառնական եւ իրավական ուղղություններով։ 

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն անդամակցում է DotAsia կազմակերպությանը՝ 2018-ից:

DotAsia-ն շահույթ չհետապնդող, համայնքային անդամակցության սկզբունքով գործող կազմակերպություն է։

Գլխամասային գրասենյակը գտնվում է Հոնկոնգում: Այն «.аsia» վերին մակարդակի դոմենային տիրույթի (TLD) ռեգիստրի օպերատորն է:

Այս դոմենը ստեղծված է՝ որպես Ասիայի եւ ողջ աշխարհում ասիական համայնքների վեբ հասցեների տիրույթ:

DotAsia-ի նպատակը ստեղծումն է համընդհանուր ճանաչելի տիրույթի, որտեղ ներկայացված կլինի համասիական եւ ասիա-խաղաղօվկիանոսյան ինտերնետ համայնքում համագործակցությունը, ինչը կնպաստի տարածաշրջանի ընդհանուր զարգացումը խթանելուն։

Ինտերնետ հանրություն կազմակերպությունը՝ ISOC-ը գործում է Ինտերնետը բոլորի համար տեսլականով։ Աջակցում եւ նպաստում է ինտերնետի զարգացմանը՝ որպես գլոբալ տեխնիկական ենթակառուցվածք, ինչպես նաեւ որպես մարդկանց կյանքը բարելավելու ռեսուրս:

ISOC-ը փնտրում է համագործակցության եզրեր այդ նպատակների իրականցմանը ձգտող բոլոր ինստիտուտների եւ անհատների հետ:

ISOC գործունեության հիմնական ուղղություններն են՝

  • Կառուցել եւ աջակցել ինտերնետի աշխատանքին նպաստող համայնքներին,
  • Խթանել, զարգացնել եւ կիրառել ինտերնետի ենթակառուցվածքները,
  • տեխնոլոգիաները եւ բաց ստանդարտները
  • Ներդնել ինտերնետին վերաբերող նույնական քաղաքականություն:

Դոմենային անունների եւ IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN –ը, հիմնադրվել է 1998-ին: Այն շահույթ չհետապնդող, բազմաշահառու կազմակերպություն է։

ICANN-ի գերնպատակն է՝ ապահովել ինտերնետի անվտանգությունը, կայունությունն ու փոխգործունակությունը:

Կազմակերպությունը պատասխանատու է ինտերնետի անունների եւ IP հասցեների հետ կապված տվյալների բազաների պահպանման ու ընթացակարգերի համակարգման, ինչպես նաեւ քաղաքականության մշակման համար:

ICANN–ը չի վերահսկում ինտերնետում տեղադրվող բովանդակությունը, այն չի կարող դադարեցնել սպամի տարածումը կամ հաքերային հարձակումները, չունի միանձնյա վերահսկողություն ինտերնետում, բայց իր համակարգող դերի շնորհիվ կարեւոր ազդեցություն ունի ինտերնետի ընդլայնման եւ զարգացման գործընթացի վրա:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն անդամակցում է Եվրոպական IP հասցեների ցանցերի համակարգման կենտրոնին (RIPE NCC)՝ 2010-ից:

RIPE NCC շահույթ չհետապնդող, անդամակցության սկզբունքով գործող կազմակերպությու է։ Այն տեխնիկական համակարգման միջոցով աջակցում է Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայի որոշ տարածաշրջաններում ինտերնետային ենթակառուցվածքների զարգացմանը: Կազմակերպությունը հանդես է գալիս որպես Տարածաշրջանային ինտերնետ ռեգիստր (RIR) եւ նշված տարածաշրջանի անդամներին տրամադրում է գլոբալ ինտերնետ ռեսուրսներ ու հարակից ծառայություններ (IPv4, IPv6 եւ AS թվերի ռեսուրսներ):

RIPE NCC անդամ են հանդիսանում հիմնականում ինտերնետ եւ հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող կազմակերպություններ ու խոշոր կորպորացիաներ, որոնք տեղակայված են Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայի որոշ տարածաշրջաններում:

Եվրոպական IP հասցեների ցանցերի համակարգման կենտրոնը, հանդիսանալով ինտերնետային եզակի համարների ռեսուրսների եւ բաց, ներառական, համագործակցային ինտերնետ մոդելի վստահելի կառավարիչ, նպաստում է կայուն եւ նորարար ինտերնետի զարգացմանը:

RIPE NCC-ի  գործառույթներն են՝

  • Կապը կառավարությունների եւ ոլորտին առնչվող կազմակերպությունների հետ,
  • 13 արմատային անունների սերվերներից մեկի՝ K-root սերվերի կառավարումը,
  • Երթուղիչ տվյալների բազայի տեղակայումը,
  • ENUM ծառայության տրամադրման համակարգման աջակցությունը,
  • Ցանցի անկողմնակալ չափումը, որը տրամադրում է ինտերնետի աշխատանքի վերաբերյալ հանրությանը հասանելի եւ հեղինակավոր վիճակագրություն։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ որպես «.am» եւ «.հայ» դոմենների կառավարիչ, անդամակցում է Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ccTLD ռեգիստրների ասոցիացիային (APTLD)՝ 2015-ից ասոցացված անդամ է։ 

Ասոցիացիան գործում է որպես ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում դոմենային անունների ռեգիստրների տեխնոլոգիական եւ գործառնական խնդիրների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համաժողով:

Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ccTLD ռեգիստրների ասոցիացիան՝ APTLD-ն նպաստում է անդամների միջեւ դոմենային անունների գրանցման հմտությունների զարգացմանը եւ փորձի փոխանակմանը։ Այն նաեւ դոմենների կառավարման ու գրանցման քաղաքականությունը քննարկելու հարթակ է։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն Հայաստանի գործատուների հանրապետական միությանն (ՀԳՀՄ) անդամակցում է 2014-ից։

ՀԳՀՄ-ն իրականացնում է բիզնեսի խթանմանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր։

Հայաստանում միավորում է շուրջ 14000 անդամ-ընկերություններ՝ տնտեսության տարբեր ոլորտներից:

Կազմակերպության առաքելությունն է խթանել բիզնես միջավայրի շարունակական բարելավումը, պաշտպանել բիզնես համայնքի եւ գործատուների շահերը՝ ուղղորդելով դեպի տնտեսական աճ ու բարեկեցություն:

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն անդամակցում է Հատկացված անունների եւ համարների ինտերնետ կորպորացիայի (ICANN) «Ընդլայնված համայնք» (At-Large) կառույցին՝ 2012-ից։

At-Large –ին անդամակցում է աշխարհի շուրջ 250 կազմակերպություն (ALS) եւ շուրջ 120 անհատ։

Կառույցը զբաղվում է դոմենային անունների համակարգի տեխնիկական կառավարման քաղաքականության կարգավորման հարցերով։ Նպատակը ինտերնետ օգտագործողների շահերը ներկայացնելն է:

At-Large – ի մաս է Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընդլայնված համայնքի կազմակերպությունը (APRALO), որին անդամակցում են քաղաքացիական հասարակության եւ շահույթ չհետապնդող կազմակերպություններ, անհատներ։

APRALO-ն, տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ դոմենային անունների համակարգի անվտանգությունը, մատչելիությունը եւ կայուն աճը խթանելու նպատակով ձեռնարկում է չարաշահումները եւ դոմենների հնարավոր զուգակցումները կանխելու քայլեր: