Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով (ArmIGF)

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը, հանդիսանալով «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի քարտուղարությունը, 2015-ից միացել է համաշխարհային IGF-ին եւ կազմակերպում է ամենամյա Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով։

ArmIGF–ը երկխոսության ու համագործակցության բաց, ներառական, թափանցիկ հարթակ է։

  • Կազմակերպվում է տարեկան հանդիպումների ձեւաչափով՝ պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ։
  • Քննարվկում են ինտերնետի կառավարմանը վերաբերող հարցերն ու խնդիրները, ներկայացվում է արդյունավետ փորձը։
  • Նպաստում է ինտերնետի հնարավորությունների զարգացմանը, առաջացող ռիսկերի ու մարտահրավերների դիմակայմանը, ինչպես նաև խնդիրների համընդհանուր ընկալմանն ու լուծմանը։

ArmIGF–ի հիմնական նպատակն է՝

  • Տրամադրել բաց եւ թափանցիկ հարթակ բոլոր շահառուներին,
  • Բարձրաձայնել եւ քննարկել ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը,
  • Տրամադրել ազատ արտահայտվելու հնարավորություն լայն հանրությանը,
  • Հասցեականացնել քննարկումների արդյունքում ձեւավորված ուղերձը համապատասխան ատյաններին։