Ինտերնետ կառավարման հայկական դպրոց (ArmSIG)

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունն Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը  (ArmSIG) առաջին անգամ նախաձեռնել է 2017-ին՝ հետեւելով միջազգային միտումներին։

ArmSIG-ը ամենամյա դասընթացների շարք է։ Առաջին տարիներին այն նախատեսված է եղել ուսանողների, ուսուցիչների եւ լրագրողների համար։ 2019-ից դպրոցը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն ունեն ուսումնասիրելու ինտերնետ կառավարմանն առնչվող տարբեր ուղղություններ՝

  • Անվտանգություն,
  • Մարդու իրավունքներ,
  • Ենթակառուցվածքներ,
  • Տնտեսական եւ սոցիալ-մշակութային զարգացումներ եւ այլն։

Դասընթացները եւ քննարկումները վարում են ՏՏ ոլորտի հայտնի մասնագետներ ու փորձագետներ։

ArmSIG-ի հիմնական նպատակն է՝

  • Տրամադրել արդիական գիտելիք,
  • Զարգացնել անհրաժեշտ հմտություններ,
  • Նպաստել ինտերնետ կառավարման ոլորտում հայկական ներկայության արդյունավետության բարձրացմանը։