Հայաստանում ինտերնետի զարգացման ծրագրերը

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը հավատարիմ է իր կանոնադրական նպատակին՝ նպաստել Հայաստանի Հանրապետությունում ինտերնետի զարգացմանը։

Ամենօրյա անընդմեջ ջանքերի շնորհիվ կազմակերպությունը մշակում եւ կյանքի է կոչում բազմաբնույթ նախագծեր՝ երկիր բերելով ինտերնետի կառավարման նոր ենթակառուցվածքներ եւ հնարավորություններ, հանրությանը տալով ինտերնետի զարգացմանը զուգընթաց խնդիրները լուծելու գիտելիք, ձգտելով տեղական եւ միջազգային արդյունավետ համագործակցության։
Կազմակեպությունը մասնակից է երկրում ինտերնետի տարածման առաջին քայլերին՝ 1997-ից «Ինտերնետ հանրությունն» ապահովում է Հայաստանում ինտերնետի տարածմանը մեծապես նպաստած Freenet.am դոմենի գործունեությունը, որը հանրության լայն շրջանակներին տրամադրում է էլեկտրոնային փոստ ու վեբ տիրույթ` սեփական վեբ էջերի համար:

ԻՀՀԿ-ի նախաձեռնություններից են ամենամյա Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովը (ArmIGF)՝ 2015-ից եւ Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը (ArmSIG)՝ 2017-ից։ Առաջինը՝ Հայաստանը համաշխարհային IGF-ի մաս դարձնող երկխոսության ու համագործակցության բաց, ներառական հարթակ է, երկրորդում՝ ինտերնետ կառավարման գործընթացներին արդյունավետ մասնակցության համար անհրաժեշտ գիտելիք է տրամադրվում։

2009-ից «Ինտերնետ հանրությունում» գործում է ինֆորմացիոն անվտանգության կենտրոն` CERT, որի գործառույթներն են տեղեկատվական անվտանգության իրավիճակներին հետեւելը եւ տեղեկատվական սպառնալիքներին արձագանքելը։ CERT-ը համագործակցում է Հայաստանի գիտակրթական ցանցի նմանատիպ կենտրոնի AM NREN CSIRT հետ:

2007-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի եւ ՆԱՏՕ-ի դրամաշնորհով կազմակերպվել է «Հայ ազգային գիտահետազոտական ​​ եւ կրթական ցանցեր. ձեռքբերումներ, խնդիրներ եւ լուծումներ» դասընթացը։

2009-ին ՀԱՀ-ի դրամաշնորհով ստեղծված տարածաշրջանային համայնքային ինտերնետ կենտրոնին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «Ինտերնետ հանրությունը»։

«Ինտերնետ հանրության» գործունեության ավելի վաղ շրջանում Եվրասիա համագործակցության հիմնադրամի (ԲՀՀ) եւ Բաց հասարակության ինստիտուտի (ԲՀԻ) դրամաշնորհներով իրականացվել են հետեւյալ նախագծերը՝ «Ինտերնետ հանրությունում» ստեղծվել է ուսումնական կենտրոն, շուրջ 700 մարդ մասնագիտացել է որպես ցանցային ադմինիստրատոր եւ աշխատել Հայաստանի այն դպրոցներում, որտեղ Project Harmony-ին ու ԲՀԻ-ն ստեղծել են համակարգչային կենտրոններ, վերապատրաստվել են Հայաստանի մարզերում ԲՀԻ-ի հիմնած 20 հեռակենտրոնների մենեջերներ ու սպասարկող անձնակազմ։ “e-rider” շարժմանը մասնակցելով՝ ԻՀՀԿ-ն հասարակական կազմակերպություններին, գրադարաններին ու մարզային դպրոցներին  տեխնիկական աջակցություն է տրամադրել։