Տեղի կունենա Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը`ArmIGF-2022

«ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խումբը նոյեմբերի 10-ին հրավիրում է Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը` ArmIGF-2022։

ArmIGF-2022-ն անցկացվելու է հիբրիդային ձեւաչափով՝ առկա եւ առցանց։

Նախատեսված է ինտերնետի կառավարման խնդիրներով հետաքրքրված շահառու բոլոր խմբերի համար։

Մասնակցության գրանցումը պարտադիր է եւ կտեւի հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 3-ը։

Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ:

ArmIGF-ը բաց եւ թափանցիկ հարթակ է, որտեղ բարձրաձայնվում եւ քննարկվում են ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը։ Քննարկումների արդյունքում ձեւավորվում են խնդիրները եւ դրանց լուծման առաջարկներ ներառող ուղերձը հասցեագրվում է համապատասխան ատյաններին։