.am-ում կիբեռանվտանգությանն ակտիվորեն հետեւում են նաեւ CERT-երը

.am-ում եւ .հայ-ում կիբերանվտանգության ապահովման հարցերի շրջանակում «Ռեգիտոն2024»-ում ռեգիստրարներին իրենց ներկա գործունեությունն են ներկայացրել հայաստանյան Համակարգչային միջադեպերի արձագանքման թիմերը (Computer Emergency Response Team, CERT)։

«ISOC-ը, հասկանալով այս թիմերի կարեւորությունը, 2009-ին ստեղծեց առաջին CERT-երից մեկը, որը համագործակցում էր Հայաստանի գիտակրթական ցանցի նմանատիպ կենտրոնի հետ։ Այսօր արդեն Հայաստանում ունենք նման թիմեր, որոնք կիբերանվտանգության ապահովման ընդգրկման աշխատանք են իրականացնում»,- նշեց ԻՀ ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը՝ ներկայացնելով CERT-երի համագործակցության կարեւորությունը։

CERT-երը պարբերաբար մշտադիտարկում են հայկական տիրույթներում գործող կայքերը եւ հնարավոր վտանգների մասին տեղեկացնում շահագործողներին։ Խնդիրն այստեղ այդ զգուշացումներին ժամանակին եւ պատշաճ արձագանքելն է, ուղիղ համագործակցությունը, որն էապես կազդի կիբերանվտանգության մակարդակի բարձրացման վրա։

Հայաստանը Միջադեպերի արձագանքման եւ անվտանգության թիմերի համաժողովին (Forum of Incident Response and Security Teams, FRST) միացած 111-րդ երկիրն է։ Սա հայաստանյան Համակարգչային միջադեպերի արձագանքման թիմերի CERT համար միջազգային համագործակցության, կիբերսպառնալիքների մասին տեղեկատվության փոխանակման, ինչպես նաեւ կիբերանվտանգության մասնագետների վերապատրաստման հնարավորություն է։

Աշխարհում CERT-երը ստեղծվել են 1988-ին՝ ԱՄՆ Քարնեգի-Մելոն համալսարանի ցանցում «Internet worm» վիրուսի մասայական տարածումից հետո։ Երկու տարի անց՝ 1990-ին ստեղծված FRST-ը, տարբեր երկրներում գործող CERT-երի միջեւ կապ հանդիսանալով, ընդլայն էլ է դրանց գործունեության դաշտը եւ բարձրացրել նշանակությունը։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը