Հայաստանյան ռեգիստրի ակտիվ աշխատանքը ցուցիչ է օտարերկրյա գործընկերների համար

«Մեր թիմն արդեն տեխնիկական լուծումներ է մշակել։ Դրանք կարող են կիրառվել թե՛ հայերեն՝ .հայ դոմենով, թե՛ այլ լեզուների դեպքում։ Նպատակն օպերացիոն տարբեր` Goole, Microsoft եւ այլ համակարգերում հայատառ էլ.փոստի, դոմենների կիրառումը եւ որոնումները հնարավոր դարձնելն է»,- մանրամասնել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի տեխնիկական թիմի համակարգող Արամ Վերդյանը՝ մարտի 28-ին Երեւանում կայացած «Համընդհանուր ընդունման օր» տարածաշրջանային համաժողովում։

ԻՀ ՀԿ տեխնիկական թիմի ջանքերի շնորհիվ լիովին հայատառ էլ.փոստը տեղական մակարդակում՝ լոկալ սերվերներում, արդեն գործում է, ինչն աննախադեպ է։

Հայաստանյան ռեգիստրի՝ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի ակտիվ աշխատանքը համընդհանուր ընդունման մասով շատերի համար ցուցիչ է եւ ընդօրինակելու արժանի։ Այս մասին համաժողովում նշել է ․ru դոմենի համակարգման կենտրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը։

«Ու սա այն դեպքում, որ ռուսական ազգային դոմենային տիրույթում՝ .рф-ում այս պահին կա շուրջ 700 գործող կայք, իսկ ռուսերեն բովանդակությունն համացանցում երկրորդն է իր ծավալով»,- ասել է Վորոբյովը։

Ազգային դոմենների եւ դրանցով գրանցված էլ.փոստերի համընդհանուր կիրառելիությունը համացանցում ապահովելուն ուղղված իրենց քայլերը համաժողովում ներկայացրել են նաեւ Սերբիայի, Եգիպտոսի եւ Ուզբեկստանի պատվիրակները։

«Սերբիայի ազգային դոմենի գրանցման ռեգիստր» հիմնադրամի տնօրեն Դեյան Դուկիչը իր երկրի ջանքերն ու արդյունքները հավասարազոր չի համարել․ «Մշակել ենք սերբական կիրիլիցայի չորս տառատեսակ, որոնք լայնորեն կիրառվում են կայքերում։ .RNIDS եւ .CRB դոմեններն ենք փորձում զարգացնել։ Դեռեւս ազգային դոմենային տիրույթում 2000 գրանցում ունենք։ Այնուամենայնիվ, լատինատառը մեր հանրության շրջանում շարունակում է շատ ավելի ընդունելի մնալ»։

Վերջին իրողությունն, ի դեպ, ընդհանուր է համաժողովի մասնակից բոլոր երկրների համար։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը