Հայաստանի մարզային գրադարանների հետ ISOC-ի աշխատանքային հարուստ փորձը եւ կարիքների գնահատումը հանգեցրել են նոր ծրագրային լուծման։ ISOC-ում մշակվել է գրադարանների թվային կառավարման նոր ծրագիր, որը գործարկելի է անգամ Pentium 4 համակարգչով։
«Գրադարանների թվային կարողությունների զարգացումը շատ կարեւր է, քանի մտադիր ենք դրանք վերափոխել համայնքային ինետրնետ կենտրոնների, որոնք կսպասարկեն համայնքին՝ տրամադրելով նաև ինտերնետային որոշ ծառայություններ։
«Ինտերնետ հանրություն» կազմակերպության օժանդակությամբ եւ «Թիմ տելեկոմ Արմենիա» ընկերության հետ համագործակցելով՝ առաջիկայում աշխատանքը մարզերում այս տարի էլ շարունակելու ենք»,- տեղեկացրեց ԻՀ ՀԿ խորհրդի նախագահ Իգոր Մկրտումյանը։
Գրադարանների կառավարման ծրագիրն աշխատում է Unicode-ով եւ կարող է կիրառվել տարբեր լեզուներով։ Օպերացիոն համակարգը՝ Windows։
Աշխարհուոմ կան նման այլ բազմաթիվ ծրագրեր, սակայն դրանք գործարկելի են միայն տեխնիկական բարձր պարամետրեր ունեցող համակարգիչների(corei5), եւ ոչ մեր մարզերում ունեցածների պարագայում։ Հենց այս պատճառով ISOC-ի մասնագետների առջեւ խնդիր էր դրվել ստեղծել ֆունկցիոնալ առումով բոլոր պահանջերը բավարարող, սակայն տեխնիկական ոչ այդքան հզոր պարամետրերի դեպքում աշխատող ծրագիր։
Այն ապահովում է մատենագիտական բոլոր տվյալների պատշաճ գրանցումը ու վարումը։ Կիրառությունը պարզ է եւ արագ։ Արդեն իսկ պարունակում է մարզային գրադարանների 40 000 գրքի մատենագիտական տվյալների բազա։
Նախնական տարբերակը Հայաստանի մարզային գրադարաններում գործարկվել եւ կիրառվում է ԻՀ և ԻՀՀՀ հասարակական կազմակերպությունների «Աջակցություն մարզային գրադարաններին» եւ «Թվային գրագիտություն մարզերում» նախագծերի շրջանակում։ Ծրագրի բարելավված տարբերակը շուտով կներդրվի Լոռու մարզի գրադարաններում: