Սկիզբ » Վերստուգիչ հանձնաժողով
Ինտերնետ հանրություն ՀԿ-ի վերահսկիչ հանձնաժողովի 3 անդամներն ընտրվում են կազմակերպության համաժողովի կողմից՝ 3 տարի ժամկետով։
Նախագահին ընտրում է վերահսկիչ հանձնաժողովն՝ իր կազմից։
Որոշումներն ընդունում է 6 ամիսը մեկ նախագահի կողմից հրավիրվող նիստերում։
Եզրակացություն է տալիս ԻՀ ՀԿ համաժողովի հաստատմանը ներկայացվող կազմակերպության գործունեության եւ գույքի օգտագործման տարեկան հաշվետվությունների վերաբերյալ։
Իրավասու է տարին 1 անգամ անցկացնելու կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում, ծանոթանալու կազմակերպության գործունեությաննն առնչվող բոլոր փաստաթղթերին եւ ներկայացնելու պարտադիր քննարկման ենթակա գրավոր առաջարկներ։
«Մենք Քոնսալթինգ» խորհրդատվական կենտրոն
«Մենք Քոնսալթինգ» խորհրդատվական կենտրոն
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ՝ 2016-ից:
«Մենք Քոնսալթինգ» խորհրդատվական կենտրոնի կառավարիչ գործընկեր՝ 2019-ից։
Միջազգային վերապատրաստում եւ պրակտիկա է անցել Պատենտների եւ ապրանքային նշանների կազմակերպության Մտավոր սեփականության ակադեմիայում (Վաշինգտոն, ԱՄՆ) եւ Հնդկաստանի Մանիշ բիզնես կենտրոնում (Նոր Դելի, Հնդկաստան)՝ 2001-2007-ին։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էլեկտրոնային բիզնես մասնագիտությամբ ստացել է կառավարման մագիստրոսի աստիճան՝ 2010-2012-ին։
ՀՀ ՆԳՆ ակադեմիայում ստացել է իրավագիտության մագիստրոսի աստիճան՝ 1996-2001-ին։
«Մտավոր սեփականության իրավատերերի ակումբ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադրներից է՝ 2017-ից։
«Մայքրոսոֆթ» կորպորացիայում ծրագրային անպահովման ակտիվների կառավարման եւ թվային փոխակերպման մասնագետ՝ 2016-2018-ից։
ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ աշխատակից, ապա ղեկավար` 2001-2016-ին։
Թել-Սել ՓԲԸ
Թել-Սել ՓԲԸ
«Ինտերնետ հանություն» ՀԿ անդամ։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ անդամ։
Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ» բաժինը՝ 2019-ին։
Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Կառավարման տեղեկատվական համակարգեր» բաժինը՝ 2017-ին։
Թել-Սել ՓԲԸ Բիզնեսի զարգացման ավագ մասնագետ՝ 2022-ից։
Իզի Փեյ ՍՊԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման ավագ մասնագետ՝ 2021-ից։
«Արփինետ» ՍՊԸ Բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար՝ 2021-ից:
«Արփինետ» ՍՊԸ Վաճառքի մենեջեր՝ 2019-ից։
«Արփինետ» ՍՊԸ Կոնտենտ-մենեջեր՝ 2017-ից։
Էյչ Էս Ըքաունթ ՍՊԸ տնօրեն
Էյչ Էս Ըքաունթ ՍՊԸ տնօրեն
«Ինտերնետ հանրություն» ՀԿ անդամ՝ 2013-ից։
Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ 2003-ին։
Էյչ Էս Ըքաունթ ՍՊԸ տնօրեն՝ 2016-ից մինչ այժմ։
Գրանթ Թորնթոն Թաքս Ընդ Լիգալ ՍՊԸ հաշվապահ-խորհրդատու՝ 2013-2016։
Գրանթ Թորնթոն ՓԲԸ Աուդիտորի օգնական՝ 2013-2013 և 2010-2011-ին։
Արմինկո ՍՊԸ գլխավոր հաշվապահ՝ 2012-2013-ին։
Ֆորչն-Ռիզորսիս ՍՊԸ ավագ հաշվապահ՝ 2011-2012-ին։
Արմինկոնետ ՓԲԸ հաշվապահ՝ 2007-2008-ին, գլխավոր հաշվապահ՝ 2008-2010-ին։
Մաթեմատիկայի ուսուցիչ Սոթքի միջնակարգ դպրոցում՝ 2003-2007-ին։
Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցացիայի թղթակից անդամ՝ 2009-ից։