Անվտանգ ինտերնետի ապահովումը ոչ միայն պետութաունների ու մասնագետների, այլև համացանցի յուրաքանչյուր օգտագտիրոջ խնդիրն է, որը մասամբ կարելի է լուծել համացանցում պատասխանատու վարքագիծ դրսևորելու և անվտանգության նոր հնարավորություններին տեղեկանալու միջոցով։ Անվտանգ ինտերնետի օրը ոսկե կանոնները վերհիշելու կամ դրանց մասին տեղեկանալու ևս մի առիթ է։
🔐 Համացանցում անվտանգության քայլերի մասին հիշելը երբեք ավելորդ չէ
Կրկին կարդա՛ և հիշի՛ր
10 քայլ՝ առցանց տիրությում անվտանգ լինելու համար
1️⃣ Օգտագործե՛ք բարդ և եզակի գաղտնաբառեր
Ստեղծեք առնվազն 12 նիշից բաղկացած գաղտնաբառեր՝ ներառելով տառեր, թվեր և նշաններ։ Յուրաքանչյուր հարթակի համար օգտագործեք տարբեր գաղտնաբառ և անհրաժեշտության դեպքում կիրառեք գաղտնաբառերի կառավարիչ (password manager)։
2️⃣ Միացրե՛ք երկքայլ հաստատումը (2FA)
Ակտիվացրեք 2FA-ն ձեր էլ․ փոստում, սոցիալական ցանցերում և բոլոր այն հավելվածներում, որոնք օգտագործում եք․ մուտք գործելիս համակարգը կպահանջի լրացուցիչ կոդ՝ SMS-ով կամ հավելվածով։
3️⃣ Երբեք մի՛ բացեք կասկածելի հղումներ կամ կից ֆայլեր
Եթե նամակը կամ հաղորդագրությունը գալիս է անծանոթ աղբյուրից կամ «շտապ» գործողություն է պահանջում, նախ ստուգեք ուղարկողին և մի բացեք կցված հղումները կամ ֆայլերը, մինչև չճշտեք աղբյուրը։
4️⃣ Պարբերաբար թարմացրե՛ք ծրագրերը և հնարավորության սահմաններում՝ սարքերը
Միացրեք ավտոմատ թարմացումները ձեր բոլոմր սարքերի՝ հեռախոսի, համակարգչի և հավելվածների համար, դրանք սովորաբար պարունակում են անվտանգության վերջին մշակումները։
5️⃣ Զգույշ եղե՛ք Ձեր անձնական տվյալները տարածելու հարցում
Սոցիալական ցանցերում սահմանափակեք ձեր հեռախոսահամարի, հասցեի ու անձնական փաստաթղթերի հրապարակումը և վերանայեք գաղտնիության կարգավորումները՝ ընտրելով, օրինակ, «Friends only» կամ համապատասխան այլ սահմանափակումներ։
6️⃣ Օգտագործե՛ք անվտանգ Wi-Fi կապեր
Հանրային Wi-Fi օգտագործելիս խուսափեք բանկային գործարքներից կամ գաղտնաբառերի մուտքագրումից։ Անհրաժեշտության դեպքում կիրառեք վստահելի VPN ծառայություն։
7️⃣ Ստուգե՛ք կայքերի հասցեները
Որեւէ կայք մուտք գործելուց առաջ համոզվեք, որ կայքի սկսվում է https://-ով և հասցեն գրված է ճիշտ (օրինակ՝ առանց լրացուցիչ տառերի, սխալ ուղղագրության կամ տարբեր այբուբենների տառատեսակներով)։
8️⃣ Նկատի ունեցե՛ք ձեր առցանց հետագիծը
Պարբերաբար որոնեք ձեր անունը համացանցում, վերանայեք հին հրապարակումները և ջնջեք այն տվյալները կամ նկարները, որոնք այլևս չեք ցանկանում հանրայնացնել։
9️⃣ Ուշադիր եղե՛ք առցանց խաբեությունների նկատմամբ
Եթե ստանում եք «շահել եք մրցանակ» կամ «անհապաղ փոխանցեք գումար» հաղորդագրություններ, նախ ստուգեք կազմակերպության պաշտոնական կայքը կամ կապ հաստատեք նրանց հետ՝ համոզվելու համար տեղեկության ճշգրտության հարցում։
🔟 Կիսվե՛ք գիտելիքով
Խոսեք ընտանիքի անդամների, հատկապես երեխաների և տարեցների հետ առցանց անվտանգության մասին և օգնեք նրանց կարգավորել սարքերի անվտանգության հիմնական կարգավորումները։




























