Դոմենային շուկան՝ թվային ինքնության նոր դարաշրջանում. գլոբալ զարգացումներ

Համաշխարհային դոմենային շուկան 2020-ականների երկրորդ կեսից զարգացման նոր փուլի շեմին է և տնտեսության թվայնացման արդյունքում աճի զգալի տեմպերի է հասել։ Դոմենային անունները վաղուց արդեն զուտ տեխնիկական գործիքներ չեն։ Դոմեններն արդեն վաղուց դիտարկվում և կիրառվում են որպես բիզնեսի, բրենդավորման, ազգային ինքնության և նույնիսկ աշխարհաքաղաքական ներկայության կարևոր բաղադրիչ։

Nominus ընկերության գլոբալ կանխատեսման համաձայն՝ 2024-ին աշխարհում գրանցված դոմենների թիվը կազմել է ավելի քան 364 միլիոն, իսկ մինչև 2030-ն այն կարող է հասնել շուրջ 460 միլիոնի։ Աճի հիմնական շարժիչ ուժերը թվային առևտրի ընդլայնումն են, փոքր և միջին բիզնեսների թվայնացումը, ինչպես նաև անհատական և կորպորատիվ բրենդների մրցակցությունը համացանցում։

Չնայած նոր տեխնոլոգիաների առաջխաղացմանը՝ վերին մակարդակի դոմենները (gTLD) 1990-ականնեց մինչև օրս շարունակում են պահպանել իրենց գերիշխող դիրքը։ Առաջատար է .com-ը, որով գրանցումների 55%-ն ԱՄՆ-ից է։ Կանխատեսվում է, որ մինչև 2030-ը gTLD-ով գրանցումների թիվը կհասնի 294 միլիոնի՝ ապահովելով 3.3% աճ։

Ըստ աղբյուրի, զուգահեռաբար ավելի զգալի է դառնում նաև երկրի կոդ հանդիսացող դոմենների՝ ccTLD-ների նշանակությունը, որոնց նույն ժամանակահատվածի համար կանխատեսելի աճը կազմելու է 3.4%։ Ներկայում ccTLD-ները ապահովում են դոմենային շուկայի 30-40%-ը։

ccTLD-ների կիրառությամբ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջատար Չինաստանը .cn դոմենային տիրույթում ներկայիս 21 միլիոն գրանցումների թիվը 2030-ին, ըստ կանխատեսումների, կհասցնի 33,1 միլիոնի, ինչը կկազմի համաշխարհային դոմենների շուկայի 7%-ը։

Ընդհանուր առմամբ, ներկայումս 115 միլիոն գրանցում ունեցող եվրոպական դոմենային շուկայի համար կանխատեսվող աճը կհասնի միայն 0.8%։ Եվրոպական տարածաշրջանում, որի մաս է նաև Հայասատանը,  առաջատարը Գերմանիան է՝ .de դոմենային տիրույթում 17,717 միլիոն գրանցումներով, որոնց 70%-ն արված է հենց երկրի ներսից։

Այդուամենայնիվ, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի զգալիորեն փոքր դոմենային շուկաները 2030-ին աճի տեմպերով շատ ավելի առաջատար դիրքում կլինեն մյուս բոլոր տարածաշրջանների համեմատությամբ։ Նրանք կրկնապատկեն 2023-ի ցուցանիշը, որը ողջ Աֆրիկա մայրցամաքի համար կազմում է 5,7 միլիոն գրանցված դոմեն։

Դոմենների գրանցման աճի առումով հետնապահը կլինի Հյուսիսային Ամերիկայի տարնծնշրջանը։ Միաժամանակ, ​​կպահպանի առաջատար դիրքը հենց միայն Միացյալ Նահանգների դոմենային շուկայի հաշվին, որում ներկա դրությամբ արդեն իսկ կա 132 միլիոն գրանցված դոմեն։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը