Երկրի կոդ հանդիսացող վերին մակարդակի դոմենները՝ (ccTLD) 2025 թվականի երրորդ եռամսյակում ավելցել են ևս 1,4 միլիոնով։ Դրանց ընդհանուր թիվը սեպտեմբերի 30-ի դրությամբ հասել է 144,8 միլիոնի, ինչը կազմում է 1% աճ նախորդ եռամսյակի համեմատ։ Տարեցտարի աճը կազմել է 4,8 միլիոն գրանցում կամ 3,4%։
Առաջատար հնգյակում են հետևյալ ccTLD-ները
- .cn (Չինաստան) – 21 միլիոն անուն,
- .de (Գերմանիա) – 17,6 միլիոն,
- .uk (Միացյալ Թագավորություն) – 10,2 միլիոն,
- .ru (Ռուսաստան) – 6,8 միլիոն,
- .nl (Նիդեռլանդներ) – 6,1 միլիոն։
Նոր ընդհանուր վերին մակարդակի դոմենների (new gTLD) քանակը հասել է 42,9 միլիոնի։ Սա նշանակում է 8,5% աճ՝ երկրորդ եռամսյակի համեմատ, և 21% աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը փաստում է նոր դոմենային ընդարձակումների արագ տեմպերը։
Ինչպես փաստում է վիճակագրական այս վերլուծությունը Domain Name Industry Brief զեկույցում ներկայացնող ամերիկյան Verisign ընկերությունը, թեև բոլոր դոմենային գոտիների տվյալները դեռ ամբողջությամբ չեն հրապարակվել, սակայն առկա տվյալներն արդեն հաստատում են, որ համաշխարհային DNS շուկան 2025 թվականի ընթացքում վերականգնում է կայուն աճի տեմպը։




























