«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն «.հայ» եւ «.am» դոմենները կառավարող կազմակերպությունն է։

ԻՀ ՀԿ-ն վարում է ազգային դոմենների ռեգիստրը՝ «.հայ» եւ «.am» տիրույթների տվյալների շտեմարանը՝ ICANN կազմակերպության հետ կնքված պայմանագրի հիման վրա:

Դոմենային անունների գրանցումը ԻՀ ՀԿ-ն իրականացնում է հավատարմագրված ռեգիստրար կազմակերպությունների միջոցով:

«Ինտերնետ հանրության» հասարակական կազմակերպության գործունեությունը միտված է Հայաստանում ինտերնետի զարգացմանը, մեդիագրագիտության բարձրացմանը, ինտերնետում հայատառ բովանդակության հարստացմանը եւ այլն։

ԻՀ ՀԿ-ն հանդիսանում է ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով միջգերատեսչական խմբի քարտուղարությունը։

«Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը համագործակցում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ փոխըմբռնման հուշագրի շրջանակում: