Մեկնարկեց գրադարանավարների վերապատրաստման առցանց դասընթացը

Սյունիքի մարզի 4 գրադարանների աշխատակիցների մասնակցությամբ հունվարի 19-ին անցկացվեց գրադարանավարների համար նախատեսված թվային վերապատրաստման առցանց դասընթացներից առաջինը։ Այն իրականացնում է «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը՝ «Գրադարանների թվային զարգացում․ ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» ծրագրի շրջանակում, որը նախատեսված է մարզի 15 գրադարանների համար։

Ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի հոկտեմբերի 11-ին Գորիսում կազմակերպված բացման միջոցառմամբ և նպատակ ունի գրադարանները վերածել բնակչության տարբեր խմբերի կարիքներին համապատասխան ժամանակակից թվային կենտրոնների՝ ընդլայնելով տեղեկատվության ու թվային ծառայությունների հասանելիությունը համայնքներում։

Սյունիքի մարզի չորս հաստատություններ արդեն իսկ տեխնիկական համալրում են ստացել։ Գրադարաններին տրամադրված համակարգիչները հագեցած են ազատ կիրառության արդիական ծրագրերով՝ OpenBiblio, LibreOffice և GIMP, որոնք հնարավորություն են տալիս կազմակերպել գրադարանների թվային կառավարում և բազմազան թվային ծառայությունների մատուցում։

Կարդալ ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը