Դոմեն և ինտերնետ․ Վիքիպեդիան հարստացավ ավելի քան 300 հայերեն նոր հոդվածով

«Վիքիմեդիա Հայաստան» և «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 1–30-ն անցկացված «Աշխարհը կետից հետո» վիքինախագիծն ավարտվել է՝ հայերեն Վիքիպեդիան հարստացնելով դոմենների և ինտերնետի կառուցվածքի մասին 302 նոր կամ բարելավված հոդվածով։

Խմբագրաթոնի ընթացքում մասնակիցները ստեղծեցին 197 նոր և բարելավեցին 105 արդեն գոյություն ունեցող հոդված։

Մեկ ամիս տևած խմբագրաթոնի արդյունքները կհայտարարվեն 2026 թվականի հունվարի 15-ին՝ Վիքիպեդիայի ծննդյան օրը և մրցանակներ կշնորհվեն լավագույն խմբագիրներին։

Մրցանակներ՝

  • 1-ին տեղ – 30.000 դրամ և հավաստագիր
  • 2-րդ տեղ – 20.000 դրամ և հավաստագիր
  • 3-րդ տեղ – 10.000 դրամ և հավաստագիր

Բացի դրդանից, ևս 5 ակտիվ մասնակից կարժանանա խրախուսական հավաստագրի՝ ստեղծած և բարելավված հոդվածների քանակի և որակի հիման վրա։

«Վիքիմեդիա Հայաստանի հետ այս համագործակցությունը ևս մեկ քայլ է դեպի գիտելիքի ազատ շրջանառություն՝ հայալեզու թվային միջավայրում։ Իսկ դոմենների մասին և ինտերնետ կառավարման թեմաներով տեղեկության հասանելիությունը թվային գիտելիքի տարածման բաղադրիչ է, որը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է»,-նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

Նախագծի ընթացքում ստեղծված և բարելավված բոլոր հոդվածներին կարելի է ծանոթանալ այս հղումով։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը