Ֆինանսական նոր իրականություն են ձևավորում թվային բանկերը. YouthIGF Armenia2025

Թվային տեխնոլոգիաների արագ զարգացումը փոխում է ֆինանսական ծառայությունների տրամադրման ձևաչափը։ Այսօր արդեն ֆինանսաբանկային ամբողջ գործընթացը բանկերի մասնաճյուղերից տեղափոխվում է օգտատիրոջ հեռախոս։

Աշխարհում արդեն թվային բանկինգի օգտատեր է շուրջ 3 միլիարդ մարդ՝ 1.8 տրիլիոն դոլար կապիտալով, տարեկան աճը հասնում է 15-%-ի։ Նեոբանկերը, որոնց գործունեությունն ամբողջապես առցանց է, առաջարկում են նվազեցված միջնորդավճարներ և արագացված ծառայություններ։ Նմանատիպ բանեկրից միայն մեկն ունի ավելի քան 45 միլիոն օգտվող և գնահատվում է 45 մլրդ դոլար։  Նեոբանկերից օգտվողների ընդհանուր թիվը 350-400 միլիոն է։

Հայաստանը նույնպես այս թվային իրականության մաս է և 2024-ին մեր երկրում անկանխիկ գործարքները կազմել են ընդհանուր վճարումների կեսից ավելին՝ մոտ 52%, իսկ թվային վճարումների շուկան 2023-ին գերազանցել է 6.8 մլրդ դոլարը։

«Այս տվյալները վկայում են, որ թվային բանկները ոչ միայն լրացնում են ավանդական համակարգը, այլ դառնում՝ հիմնական գործիք, որից միլիոնավոր մարդիկ են օգտվում։ Բանկն այլևս տեղ չէ, այլ հավելված քո գրպանում։ Եվ կարևոր է ժամանակին լրացնել իմացությունները, քանի որ ֆինանսական առաջընթացը սկսվում է գիտելիքից, իսկ դրա շարունակական զարգացումը ձևավորում է հաջողության մտածողություն», — ընդգծեց Easy Pay-ի ֆինանսական գծով տնօրեն Արմեն Վիրաբյանը՝ դիմելով Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովի՝ YouthIGF Armenia2025-ի մասնակիցներին։

Նրա խոսքով, թվայնացումը բանկային ոլորտում նշանակում է հարմարություն, արագություն և հասանելիություն՝ առանց ժամանակային ու աշխարահագրական սահմանների, բայց նաև նոր ռիսկեր ու մարտահրավերներ։ Վերջինների կառավարման հարցում վճռորոշ է առցանց տիրույթում անձի վարքագիծը՝ անհատի և հասարակության կյանքի որակի բարելավման առումով։

Թվային բանկերի և ֆինանսական լուծումների արագ զարգացումը ցույց է տալիս, որ ֆինանսական ոլորտի ապագան կլինի ավելի ճկուն, հասանելի և անհատականացված։ Այդուհանդերձ, թվային հարմարությանը զուգահեռ անհրաժեշտ է բարձրացնել ֆինանսական գրագիտությունն ու անվտանգային գիտակցությունը՝ որպեսզի թվայնացումը ծառայի որպես հնարավորություն։

YothIGF Armenia2025-ում ներկայացված թեմաներին անդրադարձել է նաև Հանրային հեռուստաընկերությանը, ծանոթացե՛ք մանրամասներին ռեպորտաժում։

// Start For Horizontal Slider
Facebook
Twitter

Բաժնի նյութերը