Հայաստանի տասը մարզերից Սյունիքն առաջատար է հանրային գրադարանների քանակով․ երկրում գործող 480 հանրային գրադարաններից 76-ը գործում են Սյունիքի մարզում, որոնցից 25-ը՝ գյուղական, 51-ը՝ քաղաքային համայնքներում։
«Գրադարանների թվային զարգացում․ ինտերնետ հասանելիության կենտրոններ համայնքներում» ծրագիրը նախատեսված է Սյունիքի մարզի 15 գրադրանների համար։ Նախաձեռնել է և մեկ տարում կիրականացնի «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» հասարկական կազմակերպությունը։
Ծրագրի առաջին միջոցառմանը՝ Սյունիքի մարզի գրադարանավարների համար նախատեսված վերապատրաստման դասընթացին հաջորդել է գրադրանների տեխնիկական և ծրագրային վերազմինման փուլը, որի շրջանակներում համակարգիչներ են տրվել մարզի 4 հաստատությունների։
Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում ՀՈԱԿ-ը ստացել է 2, Սյունիքի մարզային գրադարանը՝ 3, Մեղրիի մարզամշակութային կենտրոն ՀՈԱԿ-ը՝ 2, իսկ Ագարակի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի գրադարանը՝ 1 համակարգիչ։




























