«Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ի գործնությանն է անդրադարձել գլոբալ «Ինտերնետ հասարակություն» կազմակերպությունը` 2025 թվականի սեպտեմբեր ամսվա հաշվետվությունում։
Աշխարհում գործող 130 գործընկեր կազմակերպությունների թվում «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն նույնպես շարունակում է աշխատել համացանցի հասանելիության ընդլայնման, ինչպես նաև .am, .հայ դոմենային անունների և ընդհանրապես դոմենային ինդուստրիայի զարգացման ուղղությամբ՝ իրականացնելով բազմաբնույթ նախաձեռություններ։
Դրանցից մեկը՝ «Ռեգիտոն» հայաստանյան ռեգիստրարների ամենամյա աշխատաժողովն է, որը 2025-ին առաջին անգամ անցկացվեց համաժողովի ձևաչափով և միջազգային փորձագետների ներգրավմամբ։
«Հզորացնելով .am և .հայ տիրույթները» խորագրով «Ռեգիտոն»-ին անդրադարձել է գլոբալ «Ինտերնետ հասարակություն» կազմակերպությունը՝ ընդգծելով կատարված աշխատանքը և լայն համագործակցությամբ՝ Հայաստանում ավելի կայուն ու անվտանգ ինտերնետ կառուցելու նպատակը։
«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ – ի ընթացիկ և ավարտված նախաձեռնություններին կազմակերպությունն ավելի վաղ ներկայացրել էր այս տարվա առաջին կիսամյակի իր հաշվետվությունում։
 
								 
															




























