Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան (ICANN), կարևորելով համացանցում տարբեր լեզուների և գրային համակարգերի կիրառության ապահովումը, բազմակողմանի աշխատանք է իրականացնում միջազգայնացված դոմենային անունների (IDN) քանակն ու աշխարահագրությունը ընդլայնելու նպատակով։
Արդյունքում IDN տիրույթները ներկայումս ընդգրկում են 37 լեզու և 23 գրային համակարգ։
Դրանց թվում են՝
- Լեզուներ․ հայերեն, արաբերեն, չինարեն, ճապոներեն, կորեերեն, հնդկերեն, ռուսերեն, հունարեն, պարսկերեն, թուրքերեն և այլն։
- Գրային համակարգեր․ հայկական, արաբական, բենգալական, սիրիլիկ, դևանագարի, վրացական, հունական, լատինատառ, չինական հիերոգլիֆեր, ճապոնական կանջի, հիրագանա, կատականա և այլն։
Համաձայն ICANN -ի տարեկան հաշվետվության IDN-ների քանակով առաջատարներն են չինական և արաբական գրային համակարգերը՝ 59 և 32 միջազգայնացված դոմենային անունների տրույթներով։ Հայատառ միջազգայնացված դոմնեային անունը մեկն է՝ .հայ, որով առաջին գրանցման 9-ամյակն այս տարի նշվեց տոնական ֆլեշմոբով։





























