Համացանցում լիովին հայատառ .հայ դոմենի ստեղծման 12-րդ տարեդարձը նշեցինք «Ես .հայ .am» ֆլեշմոբով։
Երևանի «Սիզընս պարկ» այգում մայիսի 8-ին անցկացված միջոցառումն այգու այցելուներին հնարավորություն տվեց տեղեկանալ հայատառ դոմենի և դրա կիրառման մասին։ Իրազեկում-ֆլեշմոբը կազմակերպել էր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։
Մասնակիցները ներգրավվեցին փազլ խաղ-մրցույթին՝ ստանալով նվերներ՝ .հայ և .am դոմենների խորհրդանիշերով շապիկներ ու կախազարդեր։
Ազգային այբուբենով դոմեն ստեղծելու հնարավորությունն աշխարհում առաջիններից օգտագործեց համացանցում Հայաստանի կոդը հանդիսացող .am դոմենի ռեգիստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն՝ դեռևս 2014-ին ստանձնելով նաև .հայ դոմենի գրանցման, գործարկման և զարգացման պատասխանատվությունը։
Արդեն ավելի քան մեկ տասնամյակ կազմակերպությունը հետևողականորեն արձագանքում է միջազգայնացված դոմենների՝ IDN-ների ոլորտում տեխնոլոգիական ու կառավարչական նորարարություններին՝ դրանք ներդնելով .հա դոմենային տիրույթի զարգացման ու կիրառման նպատակով։
Այսօր .հայ դոմենը հնարավորություն է տալիս համացանցում ստեղծել կայքեր և էլեկտրոնային հասցեներ մայրենի լեզվով ու նպաստել հայերենի զարգացմանը թվային միջավայրում։
https://www.youtube.com/shorts/qFGyUqVsnbM




























