Skip to main content

Համայնքներում ստեղծվում են ժամանակակից ինտերնետ հասանելիության կենտրոններ

Հայաստանի համայնքային գրադարանների զարգացումն «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի նախաձեռնած տարբեր ծրագրերի շրջանակում  շարունակվում է։

Գրադարանները ինտերնետ հասանելիության կենտրոնների վերածելու, այցելուների համար ավելի գրավիչ ու հասանելի դարձնելու տեսլականին հասնելու նպատակով գրադարաններին տրամադրվում են համակարգչային տեխնիկա, ապահովվում է Wi-Fi կապ և ինտերնետ հասանելիություն։ Տեխնիկական վերազինմանը զուգահեռ, գրադարանների աշխատակիցները վերապատրաստվում են՝ նոր թվային գործիքներն ու ֆոնդերի կառավարման համակարգերը գործնականում կիրառելու համար։

Հայաստանի մարզային գրադարանների վերազինման միջոցով ձևավորվող ինտերնետ հասանելիության կենտրոնները կարող են դառնալ համայնքային թվային կյանքի կարևոր օղակներ՝ մեկ տարածքում միավորելով կրթությունը, տեխնոլոգիան և համայնքային ծառայությունները։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ի ծրագրերի շրջանակում արդեն իսկ ներգրավվել են 6՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռիի, Սյունիքի մարզերի և Երևանի շուրջ 65 գրադարաններ։

Տեսնել ավելին

Facebook
Twitter

Բաժնի նյութերը