Հայաստանի երկրի կոդ հանդիսացող .am և .հայ դոմենային անունների ռեգիստր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունն այսօր տոնում է իր տարեդարձը։
Ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1994-ի օգոստոսի 4-ին, մի խումբ նվիրյալներ ձեռնարկեցին «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության ստեղծումը, որպեսզի համացանցում Հայաստանի հասցեն՝ .am-ը կառավարելու իրավունքը մեր երկրին տրվի։
Ինտերնետի մուտքը մեր երկրի հասցնելու գործի ակունքներում կանգնած լինելով՝ ԻՀՀԿ- նարդեն 32 տարի ամենօրյա աշխատանքով նպաստում է .am, հետո նաև .հայ դոմեննային տիրույթների զարգացմանը, հանրության թվային գրագիտության բարձրացմանը և համացանցը որպես կրթության, տնտեսության զարրգացման խթան ծառայեցնելուն։
Տարիների ընթացքում փոխվել են տեխնոլոգիաները, փոխվել է համացանցը, սակայն չի փոխվել կազմակերպության գլխավոր նպատակը՝ Հայաստանը դարձնել ավելի տեսանելի, ավելի հասանելի և ավելի ուժեղ համաշխարհային թվային տարածքում։ Այս առումով հատկանշական են նաև հայատառ .հայ դոմենի գործարկումը և համացանցում հայերեն բովանդակությունը հարստացնելուն ուղղաված ամենամյա ջանքերը։
Յուրաքանչյուր նախագիծ, յուրաքանչյուր նոր դոմեն, յուրաքանչյուր դասընթաց, գործընկերություն ու միջազգային նախաձեռնություն մեկ ընդհանուր նպատակի մասն են՝ ծառայեցնել համացանցը մարդկանց բարօրությանը և երկրի զարգացմանը։
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս 32 տարիների ընթացքում իրենց գիտելիքով, աշխատանքով և նվիրումով դարձել են այս ճանապարհի մասնակիցը։ Անցած ճանապարհը վստահություն է ներշնչում, իսկ առջևում դեռ բազմաթիվ գաղափարներ, ծրագրեր և նոր ձեռքբերումներ են։
Շնորհավո՛ր տարեդարձ, «Ինտերնետ հանրություն»։




























