Skip to main content

Շնորհավոր Գրադարանավարի օրը

Սիրելի՛ գրադարանավարներ,

«Ինտերնետ Հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ներն ուրախությամբ շնորհավորում են Ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։

Ձեր ամենօրյա աշխատանքի միայն մի մասն է գրքերի պահպանությունն ու ընթերցողներին սպասարկելը։ Դարերով և այսօր հատկապես դուք գիտելիքը, տեղեկությունները և մշակույթը մարդկանց հասանելի ու ճանաչելի դարձնող կարևոր օղակ եք։

Այսօր, երբ տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց գրադարանն աստիճանաբար դառնում է նաև թվային գիտելիքի և ինտերնետ հասանելիության կենտրոն, ավելի ու ավելի է ընդլայնվում ձեր աշխատանքի նշանակությունն ու մասնագիտական պատասխանատվությունը։

Մաղթում ենք ստեղծագործական եռանդ, նոր գաղափարներ, մասնագիտական հաջողություններ և բազմաթիվ ընթերցողներ։ Թող յուրաքանչյուր գրադարան լինի սովորելու, բացահայտելու և մարդկանց միավորելու բաց, ժամանակակից ու կենդանի միջավայր, ինչին մենք էլ ամենայնս կնպաստիենք շարունակական համագործակցությամբ։

Շնորհավորում ենք բոլոր գրադարանավարներին և գրադարանային ոլորտի աշխատակիցներին։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը