«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն արդեն մի քանի տարի թվային կառավարման և տեխնիկական վերազինման տարբեր ծրագրեր է իրականցնում մարզերում գործող գրադարաններում։
Աշխատանքի կազմակերպման, սպասարկման որակի և այցելությունների թվի բարելավման առումով ծրագրերի արդյունքներն արդեն իսկ զգալի են Լոռու, Կոտայքի մարզերի 30 գրադարաններում, որոնց նվիրաբերվել են՝
- Համակարգիչներ,
- Wi-Fi երթուղիչներ,
- լայնաշերտ ինտերնետ կապ՝ 6 ամսով։
ԻՀՀՀ ՀԿ-ն տվյալ գրադարաններում նաև ներդրել է թվային կառավարման համակարգ և կազմակերպել գրադրանավարների համապատասխան վերապատրաստման դասընթացներ, նվիրաբերել նաև գրքեր։





























