Համացանցի կայուն, անվտանգ և միասնական աշխատանքն ապահովելու քաղաքական ու տեխնիկական խնդիրները քննարկվեցին ICANN85 համաժողովում։
ICANN85-ը մարտի 7-12-ը հյուրընկալել էր Հնդկաստանի ազգային ինտերնետ փոխանակման կենտրոնը՝ Մումբայում գործող Jio World Convention Center-ում համախմբեով ինտերնետի կառավարման ոլորտի հազարավոր մասնագետների մի քանի հարյուր երկրներից։
Գլոբալ ինտերնետ կառավարման կարևոր այս հարթակը կառավարությունների, մասնավոր հատվածի, տեխնիկական համայնքի, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատելու հնրավորություն էր տվել հետևյալ օրակարգով՝
- նոր gTLD ծրագրի հաջորդ փուլ, որի հայտերի ընդունումը նախատեսվում է սկսել 2026 թվականին,
- բազմալեզու ինտերնետի զարգացում,
- DNS համակարգի անվտանգության և չարաշահումների դեմ պայքար,
- ինչպես նաև բազմաշահառու (multistakeholder) կառավարման մոդելի ամրապնդում։
ICANN85-ում անցկացվել են բազմաթիվ աշխատանքային նիստեր, համայնքային քննարկումներ և քաղաքականության մշակմանն ուղղված խորհրդակցություններ։ Իսկ ICANN85 Community Forum — ում և խորհրդի նիստում ամփոփվել են քննարկումների արդյունքները և ներկայացվել համաշխարհային ինտերնետային ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված հետագա քայլերը։
Համաժողովի կարևորությունն առավել նշանակալի է ՄԱԿ-ի շրջանակում վերջերս ամփոփված World Summit on the Information Society՝ WSIS+20 գործընթացի վերանայման և եզրափակիչ փաստաթղթի դրույթների համատեքստում։ Վերջինը վերահաստատել է, որ ինտերնետի կայունությունն ու բաց բնույթը հնարավոր են միայն բազմաշահառու կառավարման մոդելի պայմաններում։




























