Թվային դրամապանակներից մինչև կրիպտո․ YouthIGF Armenia 2025

Թվային աշխարհում արժույթը թվային է, դրամապանակը՝ առցանց, գործարքներն ու փոխանցումներն՝ արագ, առանց ժամային գոտիների և աշխարհագական սահմանափակումների։

Այս մասին խոսվեց նոյեմբերի 20-ին Երևանում կայացած Ինտերնետ կառավարման հայաստանյան երիտասարդական համաժողովում՝ YouthIGF Armenia – ում։   

«Թվային ֆինանսներ ռիսկեր և հնարավորություններ» խորագրով YouthIGF Armenia2025 համաժողովը նախաձեռնել էին «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» ՀԿ-ները։

«Մեր խնդիրը երիտասարդների համար ինտերնետ կառավարման գլոբալ գործընթացները խորությամբ հասկանալու և դրանց ձևավորմանն ու զարգացմանը մասնակցելու միջավայր ստեղծելն է», — նշեց  YouthIGF Armenia -ի համակարգող Ելենա Հարությունյանը։

Փորձագետները ներկայացրեցին թվային ֆինանսական ծառայությունների զարգացումները, ստեղծվող նոր հնարավորությունները և դրանց հետ զուգորդվող կիբեռանվտանգության մարտահրավերները, որոնք առաջ են գալիս նոր թվային միջավայրում։ Բանախոսներն անդրադարձան չորս հիմնական թեմայի.

  • «Քո ֆինանսները՝ քո հեռախոսում թվային բանկեր և դրամապանակներ» — բանախոս՝ Արմեն Վիրաբյան, Easy Pay-ի ֆինանսական գծով տնօրեն,
  • «Թվային արժույթներ. կրիպտո՝ նոր փողի նոր աշխարհը» — բանախոս՝ Էդուարդ Ավետիսյան, «Բիթքոին Արմենիա» ընկերության հիմնադիր,
  • «Կիբեռանվտանգություն թվային ֆինանսներում պաշտպանվելով նոր սպառնալիքներից» — բանախոս՝ Վիգեն Առուշանյան, Coinplus կրիպտո դրամապանակի հիմնադիր,
  • «Ժամանակ հատկացրեք ձեր լավագույն ներդրողներին» — բանախոս՝ Գուրգեն Այվազյան, Ամերիաբանկի ֆինանսական շուկաների գլխավոր վերլուծաբան ։

Համաժողովին մասնակցեց ավելի քան 70 ուսանող՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական,  Հայաստանի ազգային ագրարային, Հայաստանի եվրոպական, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարաններից և Արարատի պետական բժշկական ու Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջներից։

// Start For Horizontal Slider
Facebook
Twitter

Բաժնի նյութերը