Բազմալեզու վեբի կառուցումը շարունակվում է՝ ICANN-ը խթանում է IDN-ների զարգացումը

Միջազգայնացված դոմենային անունների (IDN) զարգացումը կարևոր քայլ է բազմալեզու և բոլորի համար հասանելի ինտերնետի ձևավորման գործում։ Սակայն ազգային այբուբաններով այդ դոմենները դեռևս զգալի տեղ չեն զբաղեցնում համաշխարհային դոմենային շուկայում։

Ռեգիստր կազմակերպությունների 43%-ը կարևորում է IDN-ների դերը, բայց դրանց մասնաբաժինը ընդհանուր դոմենային շուկայում կազմում է ընդամենը 1.2%՝ մոտ 4.4 միլիոն գրանցում։

IDN-ի գրանցումներով առաջատար են՝

  • Ռուսաստանը —  .рф 769.000,
  • Գերմանիան — .de 648.000,
  • Չինաստան — .cn  537.000,
  • Չինաստան .中国 — 164,000
  • Ճապոնիա — 85,000։

Սակայն 19 երկրային դոմենային տիրույթներում IDN գրանցումների թիվը նվազել է,  տարեկան միջին աճը կազմել է ընդամենը 0.6%։

Հայաստանը թեև .հայ-ի գրանցումների քանակով հետնապահ է, բայց առաջատար դիրքերում է տեխնիկական լուծումներով։

Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիան՝ ICANN-ը, նման դանդաղ աճը բացատրում է ռեգիստրների և վերջնական օգտատերերի իրազեկվածության պակասով։

Այդ խնդիրը լուծելու նպատակով ICANN-ն իրականացնում է տարաբնույթ նախաձեռնություններ, որոնցից առանցքայինը շուրջ 200 երկիր միավորած  «Համընդհանուր ընդունում»  համաշխարհային շարժումն է։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը