Հայաստանի կոդ հանդիսացող .am դոմենի ռեգիստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն դեռևս տասնմեկ տարի առաջ՝ 2014-ին սկսեց նաև .հայ դոմենային տիրույթի ստեղծման գործընթացը, իսկ 2016-ի մայիսի 5-ին գործարկեց այն։
Այսօր նշում ենք .հայ դոմենի գործարկման 9-րդ տարեդարձը։ Լիովին հայատառ դոմենով գրանցված է ավելի քան 990 հասցե։
Հայատառ դոմենային տիրույթի զարգացման ուղղությամբ մեր կազմակերպությունը զգալի աշխատանք է կատարել՝ Դոմենային անունների և IP հասցեների գրանցման ինտերնետ կորպորացիայի՝ ICANN-ի և ոլորտի միջազգային այլ կազմակերպությունների հետ։
Եվ արդեն երկրորդ տարին է ինչ «Ինտերնետ հանրության» մասնագետների ջանքերով .հայ-ում գրանցված դոմեն ունենալու դեպքում հնարավոր է դարձել նաև ամբողջովին հայատառ էլեկտրոնային փոստի, օրինակ՝ անուն.ազգանուն@հայ գործարկումը։
Հայատառ դոմենը՝ .հայ-ը լուծում է ոչ միայն տառադարձման (օրինակ՝ ծաղկաձոր.հայ, քաջարան.հայ) խնդիրը, այլև ապահովում է թվային աշխարհում մեր երկրի ներկայացվածությունը, խթանում՝ ինտերնետի հասանելիությունը։