Ինտերնետի կառավարումը. միանալով միջազգային նախաձեռնությանը

ArmIGF–ն ամեն տարի գումարվող համաժողով է, որը համախմբում է պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներին։

Քննարկվում են ինտերնետի կառավարմանն առնչվող հարցերն ու խնդիրները, ներկայացվում է արդյունավետ փորձը։
Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովի հիմնական նպատակն է՝

  • Տրամադրել հարթակ բոլոր շահառուներին։
  • Նպաստել ինտերնետի հնարավորությունների զարգացմանը, ռիսկերի ու մարտահրավերների դիմակայմանը, ինչպես նաև խնդիրների համընդհանուր ընկալմանն ու լուծմանը։
  • Հասցեագրել քննարկումների արդյունքում ձեւավորված ուղերձը համապատասխան ատյաններին։

IGF-ը համաշխարհային նախաձեռնություն է՝ համաժողովի ձեւաչափով։ «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, հանդիսանալով «ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի քարտուղարությունը, 2015-ից միացել է համաշխարհային IGF-ին եւ կազմակերպում է ամենամյա Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովներ։