Թվային գրագիտություն եւ անվտանգություն. հնարավորությունների դպրոց

ArmSIG-ն ամենամյա դասընթացների շարք է։ Սկզբում նախատեսված է եղել ուսանողների, ուսուցիչների եւ լրագրողների համար։ Իսկ երրորդ դպրոցից դասընթացներին մասնակցելու հնարավորություն են ստացել բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն ուսումնասիրելու ինտերնետ կառավարմանն առնչվող տարբեր ուղղությունները՝

  • Անվտանգություն,
  • Մարդու իրավունքներ,
  • Ենթակառուցվածքներ,
  • Տնտեսական եւ սոցիալ-մշակութային զարգացումներ եւ այլն։

Դասընթացները եւ քննարկումները վարում են ՏՏ ոլորտի հայտնի մասնագետներ ու փորձագետներ։

ArmSIG-ի հիմնական նպատակն է՝

  • Տրամադրել արդիական գիտելիք,
  • Զարգացնել անհրաժեշտ հմտություններ,
  • Նպաստել ինտերնետ կառավարման ոլորտում հայկական ներկայության արդյունավետության բարձրացմանը։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը (ArmSIG) առաջին անգամ նախաձեռնել է 2017-ին։