Girls in ICT-ն միջազգային արշավ է։ Կազմակերպվում է ամեն տարի։ Ներառում է ամենատարբեր ձեւաչափի միջոցառումներ։ Նպատակը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածությանն անդրադառնալն է ու դրա խթանումը։
Բազմաթիվ երկրներ «Աղջիկները ՏՀՏ-ում» արշավի շրջանակներում՝ կազմակերպում են համաժողովներ, դասընթացներ, վերապատրաստումներ եւ այլ ձեւաչափի միջոցառումներ։
«Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները, միանալով Girls in ICT-ին, 2017-ից հրավիրում են ամենամյա համաժողովներ՝ ի նպաստ Հայաստանում ՏՀՏ ոլորտի զարգացման հարցում երիտասարդ կանանց ներուժը լայնորեն կիրեռելու։