«Տեխնիկական աջակցություն» դասընթացը նախատեսված է տարիքային եւ մասնագիտական տարբեր խմբերի համար, բաղկացած է երկու՝ գործնական եւ ուսուցողական մասերից։
Դասընթացում մանրամասնորեն ներկայացվում են տեխնիկան անվնաս ու սարքին պահելու հասանելի միջոցները, զարգացվում՝ դրանց կիրառման հմտությունները։ Բացի այդ մասնակիցները տեղեկանում են նաեւ ծրագրային անվտանգության պարտադիր պայմաններին։
«Ինտերնետ հասարակություն. Հայաստան հատված» ՀԿ-ն, նախաձեռնելով «Տեխնիկական աջակցություն» դասընթացը, նպատակ ունի տեխնիկական եւ ծրագրային անվտանգության անհրաժեշտ գիտելիքներ հաղորդել հնարավորինս շատ մարդկանց եւ նպաստել համացանցում անվտանգ ներկայությանը։