«Ռեգիտոնն» ամենամյա հավաք է։ Մեկտեղում է ՀՀ-ում դոմեններ գրանցող ռեգիստրար կազմակերպություններին։ Հավաքը նախաձեռնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն։ Կազմակերպությունը՝ որպես դոմենային տիրույթների ռեգիստրի առեւտրային եւ տեխնիկական օպերատոր, ներկայացնում է ոլորտի զարգացումները, ինտերնետի եւ սերվերային սպասարկման ուղղությամբ կատարված քայլերը։
«Ռեգիտոնը» գործընկերային միջավայրի ամրապնդման եւ ընդհանուր խնդիրներն ու նպատակները սահմանելու միջավայր է։
Այժմ ՀՀ-ում գործում է ռեգիստրար 62 կազմակերպություն. 17-ը գրանցում է նաեւ «.հայ» դոմեն։