Վեբ քուքին օգտատիրոջ բազային տվյալների ամբողջություն է։ Դրանք կարողանում են պահպանել կայքում օգտատիրոջ փորձառության մասին այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են կայք մուտք գործելու ձևաչափերը, կայքի բաժինների կամ կայքում վաճառվող ապրանքների նախընտրությունները և այլն։
Ընդունելով քուքիները (accept cookies) օգտատերը հնարավորություն է տալիս կայքերին հետևել իր վարքագծին կայքի տարբեր էջերում և ըստ փորձառության՝ տրամադրել անհատականացված ինֆորմացիա։











