Առաջին վերին մակարդակի դոմենները ստեղծվել են 1985-ին։ Դրանք 7-ն էին՝ մի մասն՝ ընդհանուր և անսահմանափակ, մյուսները կոնկրետ և սահմանափակ .օգտագործման նպատակով։
TLD-ները բաժանվում են հետևյալ տեսակների՝
Ընդհանուր վերին մակարդակի դոմեններ — Generic Top-Level Domains — gTLDs
- .com – առևտրային նպատակով
- .org – ոչ առևտրային կազմակերպությունների
- .net – ցանցային ենթակառուցվածքներ
Երկրի կոդ հանդիսացող վերին մակարդակի դոմեններ — Country Code Top-Level Domains — ccTLDs
- .am – Հայաստան
- .ru – Ռուսաստան
- .fr – Ֆրանսիա
- .jp – Ճապոնիա
Հովանավորվող վերին մակարդակի դոմեններ — Sponsored top-level domains — sTLD
Չհովանավորվող վերին մակարդակի դոմեններ — Unsponsored top-level domains – uTLD
Միջազվայնացված վերին մակարդակի դոմեններ — Internationalized Domain Name TLDs -IDN TLDs
- .հայ – Հայաստան
- .中国 – Չինաստան
- .مصر – Եգիպտոս
Ներկայում գործում են հազարավոր TLD-ներ։











