Ինտերնետի դիմակայությունը տեխնիկական խափանումների, կիբեռհարձակումների, գերծանրաբեռնվածության, բնական աղետների կամ այլ արտակարգ իրավիճակների պայմաններում ինտերնետի ենթակառուցվածքի կայուն, անվտանգ ու շարունակական աշխատանքը պահպանելու և հնարավորինս արագ վերականգնվելու կարողությունն է։
Ինտերնետի դիմակայությունը հիմնված է զարգացած ենթակառուցվածքի, արդյունավետ ցանցային աշխատանքի, անվտանգության բարձր մակարդակի և մրցակցային ու բազմազան ինտերնետային էկոհամակարգի վրա։












