Ռանսոմվեր

Ransomware-ը կիբերհանցագործության տեսակ է և հաճախ ուղղված է ոչ միայն անհատների, այլև անհատների անձնական տվյալների մեծ բազա ունեցող հաստատությունների, օրինակ՝ բանկերի, առողջապահական, կառավարական հաստատությունների, անգամ ինտերնետի ենթակառուցվածքների դեմ։

Ransomware-ը չարամիտ համակարգչային ծրագիր է, որը վարակում է օգտատիրոջ սարքը, ապա կոդավորում (ծածկագրում) ֆայլերը կամ ամբողջ համակարգը՝ արգելափակելով օգտվողի հասանելիությունը։ Այնուհետև հաքերները պահանջում են փրկագին (ransom)՝ տվյալները վերականգնելու կամ արգելափակումը հանելու համար։

Այս կրիպտովիրուսը գործում է հետևյալ կերպ՝

  • Սարքը վարակվում է, երբ օգտատերն անցնում է կասկածելի հղումով և ներբեռնում վարակակիր ֆայլ կամ բացելով ֆիշինգային էլ․ նամակ։
  • Ծրագիրը գաղտնագրում է համակարգի ֆայլերը կամ արգելափակում մուտքը։
  • Էկրանին հայտնվում է հաղորդագրություն՝ փրկագին վճարելու պահանջով, հաճախ՝ կրիպտոարժույթով (օրինակ՝ bitcoin)։
  • Որոշ դեպքերում նույնիսկ փրկագին վճարելուց հետո տվյալները չեն վերականգնվում։

Պաշտպանվելու պարզ միջոցներից են՝

  • Կարևոր ֆայլերի պարբերաբար պահուստային պատճենումը (backup)։
  • Հակավիրուսային ու անվտանգության ծրագրերի օգտագործումը։
  • Անծանոթ հղումներ և կցորդներ չբացելը։

Օպերացիոն համակարգի ու ծրագրերի թարմացումը (update)։

Facebook
Twitter