Միջնորդավորված սերվեր

Proxy Server – ները բարձրացնում են թվային անվտանգության մակարդակը, տալիս են վեբ մոնիթորինգի և վերահսկման հնարավորություն, բարելավում են մուտքի արագությունը, արգելափակված բովանդակությանը հասանելիություն են ապահովում։

Գործառույթները՝

  • Թաքցնել օգտատիրոջ իսկական IP հասցեն
  • Ապահովել անանունություն և գաղտնիություն
  • Վերլուծել և զտել վեբ-թրաֆիկը
  • Արագացնել մուտքը՝ պահելով հաճախորդի հարցումների պատասխանի պատճենները (cache)
  • Արգելափակել որոշ կայքեր կամ ծառայություններ՝ կազմակերպությունների կամ ISP-ների կողմից

Տեսակները՝

  • Forward Proxy – օգտատիրոջ կողմից՝ արտաքին կայքերին մուտք գործելու համար
  • Reverse Proxy – սերվերի կողմից՝ պաշտպանելու իր ծառայությունները
  • Transparent Proxy – անտեսանելի է օգտատիրոջ համար, կիրառվում է առանց իր համաձայնության
  • Anonymous Proxy – թաքցնում է օգտատիրոջ IP-ն, բայց ինքն իրեն ճանաչելի է դարձնում

High-anonymity Proxy – թաքցնում է և՛ օգտատիրոջ IP-ն, և՛ իր միջնորդ լինելը

Facebook
Twitter