Աշխարհում, ըստ statista.com-, կա մոտ 10.000 կրիպտոարժույթ։ Դրանցից ամենահայտնիներն են՝
- Բիթքոյինը՝ 90%
- Էթերեումը՝ 50%
- Դոջքոյինը՝ 45%
Հարցման մասնակիցների կարծիքով, մարդիկ ներդրում են անում կրիպտոարժույթի շուկայում, քանի որ հատուկ հավելվածները հեշտացնում ու պարզեցնում են կրիպտոարժույթի շուկայում ներդրում անելը՝ 42%, նաեւ ներդրման ավելի հասկանալի տեսակ է, քան ընդունվածները՝ 34%։
Ներդրողների մի մասն էլ աջակցում է կրիպտոարժույթի հիմնարար սկզբունքներին, որոնք են ապակենտրոնացումը, թափանցիկությունը, ֆինանսական անկախությունը, նորարարությունը եւ, իհարկե, ֆինանսական շահույթ ստանալու հնարավորությունը՝ 30%:
Շատերն էլ խուսափում են կրիպտոարժույթի շուկայում ներդրումներից, որովհետև՝
- չեն վստահում՝ 58%,
- չեն հասկանում տեխնոլոգիան՝ 34%,
- կարծում են, որ այն ներդրման վատ տեսակ է՝ 21%։