Վեբ հասանելիություն

Եթե կայքը, հավելվածը կամ թվային բովանդակություն պարունակող այլ հարթակներն ապահովում են թվային բովանդակությունում առկա նկարների, մուլտիմեդիոն նյութերի տեքստային ներկայացում՝ տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար։

Թվային բովանդակություն ունեցող հարթակների կառավարում այլ միջոցներով նրանց համար, ովքեր չեն կարողանում օգտագործել մկնիկ։
Հետեւողական նավիգացիա, որն օգնում է ճանաչողական խնդիրներ ունեցող օգտատերերին ավելի հեշտությամբ հասկանալ եւ օգտագործել թվային բովանդակությունը:

Եվ այլ հնարավորություններ, ապա թվային բովանդակություն ունեցող հարթակն ապահովում է վեբ հասանելիություն։

Վեբ հասանելիությունը պետք է ապահովի տեսողական, լսողական, խոսքային, ֆիզիկական, ճանաչողական, նյարդաբանական եւ այլ խանգարումներ ունեցող մարդկանց ինֆորմացիայի ստացումը եւ փոխանցումը կայքերի, հավելվածների, թվային բովանդակություն ունեցող այլ հարթակների օգտագործման ժամանակ։

Facebook
Twitter