Մերի Ջեքսոնը NASA-ի ուղեծիրը փոխած առաջին աֆրոամերիկուհիներից էր

Միացյալ Նահանգները, երբ դեռ գույնով էր որոշում մարդու արժանիքները և «սրբորեն» տարբերակում սպիտակների ու սևերի աշխատելու, ճաշելու, արտաքնոցից օգտվելու տարածքները, 1943-ին երկրի գիտառազմական կարևորագույն հաստատության՝ NASA-ի դռները բացեց աֆրոամերիկուհիների առջև։   Պատճառը Երկրորդ համաշխարահային պատրազմն էր. տղամարդկանց զինվորագրել էին, գիտակ մաթեմատիկոս-հետազոտողների պակաս կար։ Եվ NASA-ն, մեկտեղելով հատուկ կարողություններ ունեցող աֆրոամերիկուհիներին, ստեղծեց West Area Computer բաժինը։

30-ամյա Մերի Ջեքսոնը, ով արդեն հացրել էր աշխատել՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ, քարտուղար, հաշվապահ, ֆիզիկոսի և մաթեմատիկոսի բակալավրի իր կրթությամբ՝ ի թիվս այլ աֆրոամերիկուհիների, 1951-ից պետք եղավ NASA-ին։

Երկու տարի բացառապես հաշվարկներով զբաղվելուց հետո, Մերին հնարավորություն ունեցավ մասնակցել հետազոտական աշխատանքներին և երկու երեխաների խնամքին ու մասնագիտական արագ աճին զուգահեռ նոր կրթություն ստացավ՝ դարռնալով NASA-ի առաջին աֆրոամերիկուհի ինժեները։ Ուսման իրավունքի համար, սակայն, ստիպված էր անցնել դատավարությամբ, քանի որ եւրոպոիդ ռասսայից չէր։

Իրեն և գործընկերուհիներին բաժին հասած խտրական վերաբերմուքի պատճառով 1979-ին Ջեքսոնն անցավ լիովին այլ՝ HR ոլորտ և մինչև թոշակի անցնելը՝ 1985-ը NASA-ում աշխատեց արժանի կադրերի առաջխաղացման և հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ։

Մինչ այդ NASA-ի տարբեր բաժանմունքներում շուրջ 20 տարի ուսումնասիրել է տիեզերքը, հեղինակել ավելի քան 10 գիտական աշխատանք, ստանձնել ավագ ինժեների պաշտոնը։

Գործընկերուհու՝ Քեթրին Ջոնսոնի և անմիջական ղեկավարի՝ Դորոտի Վոգանի հետ հաջողել է տիեզերքի գլոբալ ուսումնասիրման «Մերկուրի» նախագիծը, ինչը մինչև 2016-ը համարվում էր բացառապես սպիտակ տղամարդ ինժեներների գիտագործնական ձեռքբերում։ Իրականությունն աշխարհին հայտնի դարձավ Մարգո Լի Շեթլերի «Թաքցված կերպարներ» գրքի և դրա էկրանավորման շնորհիվ։

Միայն հետմահու գնահատվեց Մերի Ջեքսոնի ու գործընկերուհիների վաստակը՝ 2019-ին Ջեքսոնին շնորհվեց ԱՄՆ կոնգրեսի Ոսկե մեդալ, 2020-ին՝ NASA-ն նրա անունով կոչեց իր գլխավոր գրասենյակը։

«Կանայք ՏՏ ոլորտում» շարքի մյուս նյութերը՝ այստեղ։

// Start For Horizontal Slider
Facebook
Twitter

Բաժնի նյութերը