Բազմալեզու համացանցն ունի համընդհանուր խնդիրներ

Եվրոպական Միություն .eu դոմենի գործարկման առաջին իսկ օրը՝ 2006-ի ապրիլի 7-ին, միանգամից գրանցվեց ավելի քան 1 միլիոն դոմեն։ Այս օրերին .eu դոմենը նշում է գործարկման քսան ամյակը։

Միջազգայինացված դոմեյնային անունների (IDN) ներդրումն օգտագործելով՝ ԵՄ-ն 2016-ին գործարկեց .ею կիրիլիկ և 2019-ին՝ .ευ հունարեն տառերով դոմենային անունները։ Բոլոր երեք տիրույթներում գրանցումների ընդհանուր թիվը ներկայում կազմում է ավելի քան  3.7 միլիոն, որից միայն 3.400 գրանցումներն են .ευ և .ею միջազգայնացված դոմեններում։  Այսինքն՝ IDN-ներով գրանցումները կազմում են շատ փոքր բաժին 0.1% ԵՄ ընդհանուր դոմենային պորտֆելում։ Իսկ համաշխարհային դոմենային շուկայում ազգային այբուբեններով դոմենները կազմում են ընդամենը 1.2%՝ մոտ 4.4 միլիոն գրանցումով։

Ցուցանիշների նման պատկերը հետևանք է բազմալեզու համացանցի լիարժեք կիրառության մի քանի համընդհանուր խնդիրների՝

  • տեխնիկական խնդիրներ,
  • ինտերնետ օգտագործողների ցածր իրազեկվածություն,
  • շուկայի սահմանափակ զարգացում։

Համընդհանուր ընդունման օրվա շրջանակում Երևանում օրերս կայացած «Կառուցելով իրական բազմալեզու ինտերնետ» UADay2026 տարածաշրջանային համաժողովում այս մասին խոսեց EURid ռեգիստր կազմակերպության ոլորտային կապերի պատասխանատու Ռեգինա Ֆուքսովան։

«Ոչ լատինատառ դոմենների լիարժեք կիրառումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ բոլոր համակարգերն աջակցեն դրանց՝ իրականություն դարձնելով համընդհանուր ընդունումը։ Այլապես, եթե ունեք դոմեն, բայց չեք կարող այն օգտագործել էլեկտրոնային փոստում կամ հավելվածներում, ապա դա նույնն է, որ արագընթաց մեքենա ունենաք մի տարածքում, որտեղ չկան ճանապարհային ենթակառուցվածքներ», — ընդգծել է Ֆուքսովան։

Նրա խոսքով, իրական բազմալեզու ինտերնետ ունենալու համար անհրաժեշտ է լայն համագործակցություն՝ կառավարությունների, կազմակերպությունների, տեխնիկական ու ակադեմիական համայնքների, հասարակական և մասնավոր ոլորտների միջև։

Facebook
Twitter

Բաժնի նյութերը