Աղջիկները ՏՀՏ-ում. հաղթահարելով խոչընդոտները՝ հանուն ներառական թվային վերափոխման

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ները՝ միանալով ITU-ի Girls in ICT-2025 միջազգային արշավին, հրավիրում են «Աղջիկները ՏՀՏ-ում. հաղթահարելով խոչընդոտները՝ հանուն ներառական թվային վերափոխման» միջոցառմանը։

Այս տարի համաժողովը կազմակերպվում է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ապրիլի 26-ին, ժամը՝ 14։00 — ին։

ՏՏ ոլորտի փորձառու և առաջատար մասնագետները կներկայացնեն արհեստական բանականության (AI) հնարավորությունները կրթության ոլորտում, AI կիրառման հնարավոր վտանգները, կիբեռանվտանգության և անձնական տվյալների պաշտպանության կարևոր սկզբունքները։

Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։ Տրվելու է մասնակցության վկայական։
Գրանցվել կարելի է մինչև ապրիլի 15-ը ներառյալ։  Տեղերը սահմանափակ են։ Կազմակերպությունը չի հոգում ճանապարահածախսը։

«Աղջիկները ՏՀՏ-ում» ամենամյա միջազգային արշավի նպատակը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում կանանց ներգրավվածության խթանումն է, նրանց գիտելիքի հարստացումը։

Բաժնի նյութերը