Skip to main content

Ինտերնետ կառավարման դպրոցը՝ ArmSIG 2026-ը՝ Ալավերդիում. գրանցումը բաց է

Հետաքրքրվա՞ծ եք ինտերնետի կառավարմամբ, թվային անվտանգությամբ, արհեստական բանականությամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով։

Միացե՛ք Հայաստանի ինտերնետ կառավարման դպրոցին՝ ArmSIG 2026-ին։

Սեպտեմբերի 19-20-ին Ալավերդիում «Ինտերնետ հասակաության Հայաստան հատված» հասարակական կազմակերպությունը կանցկացնի «Թվային գրագիտություն և անվտանգություն ԱԲ դարաշրջանում» խորագրով երկօրյա անվճար դպրոցը։

ArmSIG-ը նախատեսված է ուսանողների, երիտասարդ մասնագետների, քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածների, կրթության ոլորտի ներկայացուցիչների համար, ովքեր ցանկանում են հարստացնել թվային աշխարհի իրենց գիտելիքը, ստանալ գործնական և արդյունավետ հմտություններ։

ArmSIG 2026-ում բանախոսում են ոլորտի առաջատար մասնագետներ։ Դուք հնարավորություն կունենաք մասնակցելու նաև քննարկումների ու գործնական պարապմունքների հետևյալ թեմաներով՝

  • ինտերնետի կառավարում և անձնական տվյալների պաշտպանություն,
  • արհեստական բանականություն՝ առավելություններն ու մարտահրավերները,
  • կիբեռանվտանգություն և կիբեռհիգիենա,
  • սոցիալական հարթակների անվտանգ օգտագործում,
  • 21-րդ դարի տեխնոլոգիաներն ու դրանց ընձեռած հնարավորությունները։

Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։ Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

Գրանցվել կարող եք այս  հղումով։ Նույն տեղում կարող եք նաև ծանոթանալ նաև օրակարգին և բանախոսներին։

ArmSIG 2026-ը կազմակերպում է «Ինտերնետ հասակաության Հայաստան հատված» ՀԿ-ն՝ «Ինտերնետ հասարակություն հիմնադրամի», RIPE NCC օժանդակությամբ և «Ինտերնետ հանրություն» ՀԿ աջակցությամբ։

Բաժնի նյութերը