UADay2025` Զարգացնելով IDN, EAI և նոր gTLD հնարավորությունները

«Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, հանդիսանալով «Համընդհանուր ընդունում» միջազգային շարժման ակտիվ մասնակից, արդեն երկրորդ անգամ Երեւանում կգումարի տարածաշրջանային համաժողով։
UADay2025-ը տեղի կունենա «Զարգացնելով IDN, EAI եւ նոր gTLD հնարավորությունները» խորագրի ներքո, ՀԸ միջազգային օրը՝ մարտի 28-ին, Երեւանում։
Համաժողովը կտեւի մեկ օր, կմասնակցեն ISOC Armenia-ի գործընկեր կազմակերպություններ տարբեր երկրներից՝ ներկայացնելով ՀԸ իրագործման իրենց փորձը։ UADay2025-ում նախատեսված են պանելային քննարկումներ, հետեւյալ թեմաներով՝

  • IDN- ների զարգացման եւ համընդհանուր ընդունման պատրաստվածությունը տեղական
    համայնքում
  • Գլոբալ զարգացումներ եւ միջազգային փորձը UA-ում եւ IDN-ներում
  • New gTLD` նոր հնարավորություններ

Համաժողովին հրավիում ենք մասնակցել Հայաստանի տեխնիկական համայնքի ներկայացուցիչների եւ
տեխնոլոգիական առաջընթացով հետաքրքրված անձանց։
Մասնակցության համար գրանցումը պարտադիր է։

Գրանցվել կարելի է մինչև մարտի 24-ը ներառյալ։

Բաժնի նյութերը