«Ինտերնետ հանրություն» եւ «Վիքիմեդիա Հայաստան» հասարակական կազմակերպությունները այս տարի եւս հայտարարում են «ՎիքիՀայ» արշավի մեկնարկը։
Այս տարի արշավը նվիրվում է ազգային .am դոմենի եւ միջոցառման նախաձեռնող ու հովանավոր «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության 30-ամյա հոբելյանին։
Նշված իրադարձությունը հաշվի առնելով՝ մրցույթի հովանավորները սահմանել են նաեւ հատուկ մրցանակ։ Այսպիսով, ի թիվս տարբեր անվանակարգերի 12 մրցանակների, կշնորհվի նաեւ .am-30-ի մրցանակը։
Միացե՛ք համացանցում հայերեն բովանդակության հարստացման արշավին։
Մեկնարկը՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ին, ավարտը՝ 2024 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 23։59-ին։
Արդյունքները կամփոփվեն և մրցանակները կշնորհվեն նոյեմբերի 5-ին՝ հանդիսավոր արարողությամբ։