«Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակություն Հայաստան հատված» հասարակական կազմակերպություններն այս տարի նախաձեռնում են «Ինտերնետ կառավարման երիտասարդական համաժողով»՝ 16-30 տարեկանների համար։
Համաժողովում կքքնարկվեն հետեւյալ հարցերը՝
Որո՞նք են ինտերնետ ինովացիաները կրթության ոլորտում։
Ինչպե՞ս օգտագործել Արհեստական բանականության (AI), Համալրված իրականության (AR) եւ Վիրտուալ իրականության (VR) նորագույն տեխնոլոգիաները կրթությունն ավելի հետաքրքիր ու ինտեգրող դարձնելու համար։
Որո՞նք են ինտերնետ ինովացիաների դրական ու բացասական կողմերը։
Համաժողովի մասնակիցները մասնագետների օգնությամբ կծանոթանան ու կկիրառեն AI, AR եւ VR տեխնոլոգիաները։
Ինտերնետ կառավարման երիտասարդական համաժողովը տեղի կունենա նոյեմբերի 6-ին։
Մասնակցությունն անվճար է, գրանցումը՝ պարտադիր։
Համաժողովի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։