Գլոբալ «Ինտերնետ հասարակություն» կազմակերպությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցելու համացանցի տեխնոլոգիաների, կառավարման, անվտանգության դասընթացներին՝ Learning @ Internet Society կրթական հարթակում։
Դասընթացները մշակվել և անցկացվում են ոլորտի առաջատար մասնագետների կողմից՝
- առցանց՝ դասավանդողի աջակցությամբ,
- ինքնուրույն ուսուցման (self-paced),
- առկա (face-to-face) ձևաչափերով։
Բոլոր դասընթացներն անվճար են։
Ծրագրերը հնարավորություն են տալիս խորացնել գիտելիքները համացանցի տեխնոլոգիաների, կառավարման, բաց ստանդարտների, կիբեռանվտանգության և ինտերնետի զարգացման քաղաքականությունների վերաբերյալ։
Learning @ Internet Society-ի միջոցով կարող եք
- բարձրացնել ձեր մասնագիտական գիտելիքներն ու մրցունակությունը,
- ծանոթանալ համացանցի կառավարման և զարգացման համաշխարհային գործընթացներին,
- նպաստել անվտանգ և բաց ինտերնետի զարգացմանը,
- աջակցել կապի հասանելիության ընդլայնմանը և նոր համայնքների ներգրավմանը,
- դառնալ գլոբալ ինտերնետ համայնքի ակտիվ մասնակից։
Եթե ցանկանում եք զարգանալ տեխնոլոգիական ոլորտում և ձեռք բերել միջազգային մակարդակի գիտելիքներ, օգտվեք այս հնարավորությունից։
Մանրամասները և գրանցման հնարավորությունը հետևյալ հղմամբ։





























