«ՀՀ Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խումբը նոյեմբերի 10-ին հրավիրում է Ինտերնետ կառավարման հայաստանյան 7-րդ համաժողովը` ArmIGF-2022։
ArmIGF-2022-ն անցկացվելու է հիբրիդային ձեւաչափով՝ առկա եւ առցանց։
Նախատեսված է ինտերնետի կառավարման խնդիրներով հետաքրքրված շահառու բոլոր խմբերի համար։
Մասնակցության գրանցումը պարտադիր է եւ կտեւի հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 3-ը։
Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողովը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակություն. Հայաստան հատված» ՀԿ-ների համագործակցությամբ:
ArmIGF-ը բաց եւ թափանցիկ հարթակ է, որտեղ բարձրաձայնվում եւ քննարկվում են ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերը։ Քննարկումների արդյունքում ձեւավորվում են խնդիրները եւ դրանց լուծման առաջարկներ ներառող ուղերձը հասցեագրվում է համապատասխան ատյաններին։